«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Ինչո՞վ է հայաստանյան դատարանը տարբերվում ... Վիկտոր Պերեստուկինից

Ինչո՞վ է հայաստանյան դատարանը տարբերվում ... Վիկտոր Պերեստուկինից
16.02.2025 | 19:17
Ուրեմն, խորհրդային հայտնի մուլտֆիլմում ծույլիկ աշակերտ Վիկտոր Պերեստուկինին կանգնեցնում են ընտրության առջև: Վերջինս պետք է «казнить нельзя помиловать» նախադասության մեջ ճիշտ տեղում տեղադրի ստորակետը: Ընդ որում, այդ ստորակետից է կախված Վիկտոր Պերեստուկինի կյանքը: Եթե ստորակետը տեղադրվի «казнить»-ից հետո, ապա վերջինիս ապրելու շանսերը զրոյանալու են, իսկ եթե «нельзя»-ից հետո` Պերեստուկինն ապրելու է:
Նոր Հայաստանի դատարանները լավ են ընդօրինակել խորհրդային մուլտֆիլմի հիմնական իմաստը: Վերջիններս որոշումներ (վճիռներ) են կայացնում «առանց ստորակետի», այնուհետև` իրենց ուզած ձևաչափով ուղղում են «վրիպակը»: Այլ կերպ ասած` վերադասի «ճնշման» առկայության դեպքում, վերջինիս ցույց տրված տեղում են տեղադրում «ստորակետը»:
Այսպիսով` Հայաստանում Դատական իշխանություն-ը սկսել է նմանվել խորհրդային հայտնի մուլտհերոս Վիկտոր Պերեստուկինին:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 3662

Մեկնաբանություններ